Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դավութօղլուն Էրդողանին աշխարհի համար COVID-19-ից վտանգավոր է համարում

Դավութօղլուն Էրդողանին աշխարհի համար COVID-19-ից վտանգավոր է համարում
02.11.2020 | 22:00

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում՝ հայտնում է The National News-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խոր կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է Դավութօղլուն:

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ